Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիրը, շարունակում է «մարտնչել» թուրքերի հետ համացանցում:
«Պատմության մի փոքր դաս թուրք բոտերի համար, որոնք բաժանորդագրվել են ինձ: Դուք Անատոլիայի բնիկ ժողովուրդը չեք, եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանություն եք իրականացրել տեղի հունական քրիստոնյա բնակչության դեմ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիսս է, և դուք այն զավթել եք ապօրինի կերպով: Դուք նաև ցեղասպանություն եք իրականացրել հայերի նկատմամբ: Դուք այժմ գրավել եք Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քուրդիստանը: Ձեր երկիրը ղեկավարում է բռնապետ, որը ցանկանում է վերազավթել և ճնշել արաբական աշխարհը՝ հետևելով Օսմանյան կայսրության օրինակին»,- գրել է Յաիր Նեթանյահուն Twitter- ում:
Իսրայելա–պաղեստինյան հակամարտության նոր սրումից հետո, երբ Թուրքիան մեղադրել է Իսրայելին արաբների և մուսուլմանների դեմ ճնշումների մեջ, ինչից հետո Յաիրը սկսել է հակաթուրքական գրառումներ անել։
Նշենք, որ Յաիրի հայրը՝ Բինյամինը, որը երկար տարիներ ղեկավարում է Իսրայելը, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցում է ցեղասպան պետություններին։