կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-03 17:40
Տնտեսական

Մոսկվայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը

Մոսկվայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության  նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարի տարածքում,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը՝  մասնակցությամբ Ռուսաստանի զբոսաշրջության  դաշնային գործակալության  ներկայացուցիչների, ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորների ու լրատվամիջոցների:

Շնորհանդեսի նպատակն էր  բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է  հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես։   «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիեն»  շնորհանդեսին ներկայացել է հայկական տարազների հավաքածուի նմուշներով և   լուսանկարների ցուցահանդեսով:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես են եկել զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ ԶարմինեԶեյթունցյանը և  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ  Կարեն Ասոյանը:Շնորհանդեսը վարել է  Գայանե Բրեիովան։

Միջոցառման ընթացքում իրականացվել է խաղարկություն, որի հաղթողը հնարավորություն կունենա շահելու անվճար ուղևորություն դեպի Հայաստան։

Շնորհանդեսի աջակիցներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ժողովրդական  տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային վարչությունը՝ «Ռոստուրիզմ»-ը:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն