Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ռազմաարդյունաբերության արտահանումը 2014-2018 թթ., 2009-2013 թթ. համեմատ, աճել է 170 տոկոսով: Զենքի համաշխարհային առևտրում Թուրքիայի մասնաբաժինը 0.4-ից հասել է 1 տոկոսի: Այս տվյալները հայտնել է Ստոկհոլմյան Միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտը. հաղորդում է tr.euronews.com կայքը:
Ըստ ինստիտուտի պատրաստած զեկույցի` զենքի համաշխարհային առևտուրը 2014-2018 թթ., նախորդ չորս տարիների համեմատ, աճել է 7.8 տոկոսով, 2004-2008 թթ.-ի համեմատ` 23 տոկոսով: Վերջին շրջանում զենքի արտահանման ծավալով բացարձակ առաջատար է համարվում ԱՄՆ-ը` 36 տոկոսով, Ռուսաստանը` 21 տոկոսով, հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը:
ԱՄՆ-ի ամենախոշոր հաճախորդների առաջին հորիզոնականներում են Սաուդյան Արաբիան` 22 տոկոսով, Ավտրալիան` 7.7 տոկոսով և ԱՄԷ-ն` 6.7 տոկոսով, իսկ Ռուսաստանինը` Հնդկաստանը` 27 տոկոսով, Չինաստանը և Ալժիրը` 14 տոկոսներով:
Թուրքիան ճանաչվել է որպես արտահանման ամենաարագ տեմպեր ունեցող երկրներից մեկը: Թուրքիայի ամենախոշոր հաճախորդը ԱՄԷ-ն է` 30 տոկոսով , հաջորդում են Թուրքմենստանն ու Սաուդյան Արաբիան: