Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամիսներին ոլորտում գրանցված արդյունքները:
«2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով, այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով:
2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով:
Եթե 2017թ. ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 175 միլիոն 733 հազար ուղեւոր, որից տաքսիներով՝ 7 միլիոն 692 հազար ուղեւոր, երկաթուղային տրանսպորտով՝ 367 հազար ուղեւոր ( աճը 4.2%), ապա 2018թ. առաջին եռամսյակում ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 39 միլիոն 777 հազար ուղեւոր, որից տաքսիներով՝ 1 միլիոն 795 հազար ուղեւոր, երկաթուղային տրանսպորտով՝ 75 հազ. 400 հարյուր ուղեւոր ( աճը 8.3%):
Տրանսպորտի ոլորտում տարիներ ի վեր կուտակված, նաեւ օրենսդրական կարգավորում պահանջող բազմաթիվ խնդիրներ ՀՀ կառավարության հանձնարարությամբ 2016թ. սեպտեմբերից տեղ գտան ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության օրակարգում:
Ի կատարումն ՀՀ վարչապետի եւ ՀՀ կառավարության հանձնարարականների՝ նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ ոլորտի հրատապ կարգավորում պահանջող խնդիրների շարքում հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ ամբողջական ձեւաչափով դրվեց կանոնավոր ուղեւորափոխադրումները անխտիր բոլոր համայնքներին հասանելի դարձնելու խնդիրը:
Ներմարզային եւ ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների մեծածավալ եւ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2016թ.-ի դրությամբ 220 համայնք դեռեւս ներմարզային երթուղիներով չէր սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 50%-ից ավելին արդեն ներառվեց գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքները շարունակական են, որպեսզի միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո դրանք սպասարկվեն ամբողջապես:
Պետական կարգավորում պահանջող հաջորդ կարեւորագույն խնդիրը միջպետական ոչ կանոնավոր, ինչպես նաեւ ներհանրապետական կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացների կարգավորումն էր եւ օրենսդրորեն անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմների սահմանումն ու ապահովումը:
Միջպետական ուղեւորափոխադրումների ժամանակ տեղի ունեցած ավտովթարների պատճառների եւ դրանց նպաստող պայմանների ուսումնասիրությունների արդյունքում, միջազգային համաձայնագրերին համապատասխան, վարորդների աշխատանքը եւ հանգստի ռեժիմը կանոնակարգելու նպատակով դարձյալ առաջին անգամ ներդրվեց թվային տախոգրաֆի համակարգ եւ պարտադիր պայման սահմանվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների շահագործումը: Միջպետական ուղեւորափոխադրումներում եւ բեռնափոխադրումներում արդեն պարտադիր պահանջ է թվային եւ անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաեւ, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպություններից: Վարորդները պարտադիր պետք է անցնեն նախաուղերթային բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։
2017 թվականին գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայան-Երեւան երթուղին:
Տրանսպորտի ոլորտում գլխավոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն էր: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի եւ Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Բեռնափոխադրողները եւ բեռնաառաքիչները հետաքրքրված են ծրագրով եւ առաջարկում են ծառայություններ նշված երթուղով:
2008-2017թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը 100.5 տոկոսով կատարել է ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Ներդրվել է 110.068 մլրդ դրամ, այդ թվում՝ ենթակառուցվածքներում՝ 83.072 մլրդ, շարժակազմում՝ 26.996 մլրդ դրամ: Այս ոլորտում առանձնակի կարեւորություն ունի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստեղծված Երեւանի լոկոմոտիվային դեպոյում էլեկտրագնացքների վերանորոգման անհրաժեշտ պայմանները: Սկսվել է ուղեւորատար շարժակազմի արդիականացումը:
2017թ. Հայաստանի Հանրապետություն ներկրվեց ՌԴ արտադրության Է Պ2Դ մակնիշի նոր էլեկտրագնացք, որն անցավ համապատասխան թեստավորման եւ փորձարկման փուլերը: 2018թ. մարտից մեկնարկել է կանոնավոր շահագործումը: Բանակցություններ են տարվում նմանատիպ երկրորդ էլեկտրագնացքը ձեռք բերելու եւ շարժակազմը թարմացնելու ուղղությամբ: