կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 16:25
Տնտեսական

ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է

ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է

«Յունիբանկ»-ը տեղեկացնում է. «Բանկային ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նա նաև հայտնեց, որ այս տարվա մարտին բանկը նախատեսում է բացել երկու նոր մասնաճյուղ:

 

Մասնաճյուղերից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում` Ա.Մանուկյանի փողոցում և տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է կտա բանկին ապահովելու սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա:

 

«Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` Յունիբանկը սպասարկում է մոտ 257 հազար հաճախորդի: Այնպես որ, արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի ևս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում», - նշեց Մ.Հակոբյանը:

 

VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով Յունիբանկը Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը: Unibank Privé ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ` կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ:

 

Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Յունիբանկը մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ: Բանկը նախատեսում է ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին:

 

Այդ նպատակով բանկը կհամագործակցի ռուսաստանյան հանրահայտ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության հետ: Այս տարվա ներդրումների մոտավոր ծավալը կկազմի 300 մլն դրամ»: