|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 28.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 10 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը. այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, նույն ժամանակահատվածում արտահանվել են 21.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.9 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 12.4 %-ով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ: