Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պաշտոնական տվյալներ մեկ անձից կատարվող պետական գնումների վերաբերյալ։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության (կցվում է)՝ իշխանափոխությունից հետո մեկ անձից կատարվող պետական գնումների ծավալն աննախադեպ և էական աճ է գրանցել։
Մասնավորապես, 2017 թվականի համեմատ, 2019 թվականին մեկ անձից կատարվող գնումների ծավալն աճել է շուրջ 63 միլիարդ ՀՀ դրամով կամ 54 տոկոսով։
Մեկ անձից կատարվող պետական գնումների տեսակարար կշիռը ընդհանուր պետական գնումների ծավալում ևս աճել է։ 2017 թվականին այն կազմել է 47,5 տոկոս, իսկ 2019 թվականին՝ աճելով հասել է 50,5 տոկոս։
2020 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն։ Դրանց կանդրադառնանք պաշտոնապես հրապարակվելուց հետո։ Սակայն մասնագիտական տարբեր գնահատումներով՝ արդեն իսկ պարզ է, որ 2017-2019 թվականներին պետական գնումների ոլորտում արձանագրված բացասական միտումները շարուրունակվել են նաև 2020 թվականին։
Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ պետական գնումների այս ձևը թույլատրելի է կիրառել միայն բացառիկ դեպքերում։ Մեկ անձից կատարվող գնումներն ունեն անհամեմատ բարձր ռիսկեր (ներառյալ կոռուպցիոն ռիսկերը)՝ բաց մրցույթների ձևով կազմակերպվող գնումների համեմատ։
Վերոնշյալը ևս մեկ խոսուն փաստ է, որ կոռուպցիան շահարկելու միջոցով իշխանության եկած Փաշինյանն իրականում ոչ թե նվազեցրել, այլ խորացրել է կոռուպցիոն ռիսկերը՝ երկիրը վերածելով անձնական քմահաճույքների և ամբիցիաների իրականացման թատերաբեմի: