Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց մեկ տարի առաջ արած հայտարարությունը, որ կոչ է արել Սփյուռքին՝ գալ Հայաստան և այստեղ ներդրումներ կատարել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե Սփյուռքն արձագանքե՞լ է այդ կոչին և ի՞նչ ներդրումներ են արվել Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում:
«Այս ամիս մենք վիճակագրություն կներկայացնենք, թե կոչին ինչքան են արձագանքել: Փետրվար ամսվա մեջ բոլոր նախարարությունները հաշվետվություն են տալու»,- պատասխանեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում 856 մլն դրամի ներդրումային ծրագիր է իրագործվել, որից 580 մլն դրամը մասնավոր սեկտորից է: Բացի այդ՝ 190 մլրդ դրամի ներդրում էլ արվել է մարզերում:
Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաև, թե Ռուսաստանի դեմ իրականացվող ամերիկյան պատժամիոցներն արդյո՞ք ազդել են ՌԴ-ից կատարվող ներդրումների վրա:
«Բոլոր ներդրումները չէ, որ Ռուսաստանից են արվել, աշխարհագրությունը ձեզ կտանք»,- պատասխանեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հայտնեց, որ, նախորդ տարվա հունվարի համեմատ, արտահանումն աճել է 43.3 տոկոսով, իսկ ներմուծումը` 55.5 տոկոսով: