|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից այսօր ռինգ դուրս եկավ միայն 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով իր 2-րդ հաղթանակը տոնեց: Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ: Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակչի համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: