|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են պայքարը ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր գորգ դուրս կգան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը:
Սիրունյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովը, իսկ Կետոեւինը` Բելգիան ներկայացնող Տարիկ Ազուզին:
Հիշեցնենք, որ երեկ պարտություն են կրել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 86 կգ քաշային Վահե Թամրազյանը: