կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 13:35
Աշխարհ

Մադրիդում կանայք իրենց օրը նշել են` թակելով կաթսաներն ու տապակները

Մադրիդում կանայք իրենց օրը նշել են` թակելով կաթսաներն ու տապակները

Մադրիդում Կանանց միջազգային օրվա գիշերը մի քանի հարյուր կին դուրս է եկել Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակ՝ թակելով կաթսաներն ու տապակները: Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Հանրահավաքի շատ մասնակիցներ կարմիր հագուստով են եղել կամ կարմիր պայուսակներ ունեցել։ Գործակալությունում ասել են, որ այդ գույնը կանանց իրավունքների միջազգային պայքարի խորհրդանիշն է։

Տեղեկացվում է նաև, որ հանրահավաքի շատ մասնակիցներ ունեցել են «Քո'ւյրս, հավատում եմ քեզ» գրությամբ պաստառներ։