|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։
ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից»,- նշված է հաղորդագրության մեջ: