Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ռուս զինվորականները վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Շևչենկո գյուղի վրա, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է interfax.ru-ն։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շևչենկո բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:
Այս բնակավայրը վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքը կարող է ավելի հեռու շարժվել դեպի ԴԺՀ-ի արևմտյան սահման:
«Կենտրոնի» մարտիկները նաև 4 ուկրաինական բրիգադների ստորաբաժանումներ են ջախջախել Սրիբնոյեի, Ալեքսեևկայի, Գրիշինոյի և Բելիցկոյեի շրջաններում:
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված, տանկային բրիգադի և Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները Վելիկայա Նովոսելկա, Բուրլացկոյե և Վոլնոյե Պոլե բնակավայրերի շրջաններում։
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները գրավել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված, աերոմոբիլային և դեսանտագրոհային բրիգադների կազմավորումները Կոնստանտինովկա, Նիկոլաևկա, Սերեբրյանկա և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում։
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ Խարկովի ուղղությամբ ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և մոտոհրաձգային հետևակի բրիգադների կազմավորումներին Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։