Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցելու է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։
Կոնգրեսի և խորհրդի նիստերը Սոցիալիստական Ինտերնացիոնալի գլխավոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության նոր ղեկավարություն, ճշտվում են առաջիկա տարիների գործունեության քաղաքական առաջնահերթությունները։
Սույն նստաշրջանին մասնակցում են շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ, այդ թվում Իսպանիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի վարչապետները, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։