Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ինչպես նախկինում՝ մինչև իշխանության գալն, այնպես էլ իշխանության գալուց հետո՝ Փաշինյանի վարքագծում այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է արդիական մնալ Փաշինյանի ենթակայությամբ աշխատողների օրակարգում:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 վայրկյանանոց տեսանյութով հայտարարեց՝ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում: Սա ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն, որ այս պաշտոնում կին է նշանակվում։ Թադևոսյանը փոխարինեց Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին, որն անցած տարվա տարեմուտին պաշտոնանկ արվեց։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը գերադասեց չաշխատել Գրիգորյանի հետ։ Վերջինս էլ օրենքի ուժով թողեց գրեթե մեկ տարվա պաշտոնը։ Նկատենք նաև, որ Ծովինար Թադևոսյանը Սրբուհի Գալյանի ընկերունին է։
Մանրամասն՝ տեսանյութում