Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում հունվարի 26-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն նվիրված Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին:
Հանդիսավոր արարողությանը ծաղկեպսակ է դրվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ:
Ծաղկեպսակներ են դրվել նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան այրերի կողմից:
Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի «Կ-2» կառավարական ընդունելությունների տանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Լենինգրադի շրջափակման ամբողջական ազատագրման 75-ամյակին, ուր պաշտոնական ելույթներ ունեցան Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ-ն նահանգապետեր, դեսպաններ:
Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական կորպուսի կողմից ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Անդրադառնալով Լենինգրադի շրջափակման ճեղքման հերոսական էջերին` նա նշել է նաև հայության դերակատարության մասին, փաստելով, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր, որոնցից հազարավորները զոհվել են: Նա նշել է, որ հայությունը հավերժացրել է Լենինգրադի հերոսներին՝ Երևանի Արաբկիր շրջանում 2 տարի առաջ տեղադրելով«Շրջափակված Լենինգրադի երեխաներին» գեղեցիկ հուշարձանը, իսկ անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգի հրապարակներից մեկում պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարեգործությամբ տեղադրվեց հուշարձան նվիրված Լենինգրադի պաշպաններին: «Լենինգրադի պաշտպանները հաղթեցին, որովհետև նրանք պայքարում էին հանուն արդար գոյատևման, հանուն իրենց հայրենիքի հողի ու քաղաքի, հանուն իրենց պատմական մշակույթի ու հանուն իրենց արժանապատվության» — իր ելույթում ասել է Հրայր Կարապետյանը: