Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյեան» կենտրոնում ընդունել է «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին եւ Հրաչյա Հակոբյանին։
Ըստ Aztagdaily-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև հարաբերությունները ամպրապնդելու հարցը, ինչպես նաև Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրվող փոփոխությունները։
«ՔՊ»-ի պատգամավորներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանում կատարվող փոփոխության հարցում ՀՅԴ-ի զորակցության առնչությամբ՝ շեշտելով, որ ընթացող վարքագիծն իր մեջ չի կարող պարունակել կանխամտադրություն կամ վրիժառական միտում։
Բագրատունին իր հերթին ներկայացրել է Լիբանանի քաղաքական իրավիճակն ու ՀՅԴ-ի դիրքորոշումները։ Նա վստահություն է հայտնել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները միշտ գերադասում են Հայաստանի եւ հայության շահերը և հետամուտ լինում՝ ամրապնդելու երկրի անկախությունն ու գերիշխանությունը, ինչպես նաև պաշտպանում ազատ լինելու իրավունքը։
Բագրատունին նաև վստահություն է հայտնել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին հույս ներշնչելով են հասնում սպասված բարեփոխումներին, որոնց միշտ զորավիգ է եղել Դաշնակցությունը՝ ելնելով իր ընկերային-տնտեսական սկզբունքներից: