Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում փետրվարի 27-ին տեղի է ունեցել գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Կալիֆորնիայում գործող մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Կալիֆորնիայում գործող բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձևավորման վերաբերյալ:
Դոկտ. Բայբուրդյանը կարևորել է նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի և ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային և տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արևմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով: Մասնակիցներն առաջարկել են գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի հետ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր և գործընկերային կապեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափը դարձնել առավել ընդգրկուն և հանդիպումները՝ կանոնավոր: