|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:
Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները և երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական, առևտրային, կրթամշակութային կապերի խթանմանը միտված գործնական ծրագրեր և երկկողմ կապերին համակարգված բնույթ հաղորդելու քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումներով հետամուտ լինել Հայաստան-Կալիֆորնիա գործակցության օրակարգի իրագործմանը և Կալիֆորնիայի սենատի շրջանակներում երկկողմ համագործակցության նշյալ հարցերի արծարծմանը: