կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 16:49
Իրավական

Սպասվում է ՄԻԵԴ-ի որոշումը Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Մամիկոն Խոջոյանի եւ Արթուր Բադալյանի գործերով

Սպասվում է ՄԻԵԴ-ի որոշումը Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Մամիկոն Խոջոյանի եւ Արթուր Բադալյանի գործերով

Սպասվում է ՄԻԵԴ-ի որոշումը Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Մամիկոն Խոջոյանի և Արթուր Բադալյանի գործերով: Այս մասին լրագրողներին հայտնեց իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

«Շատ կարևոր էր, որ այս 4 գործերը ՄԻԵԴ-ի կողմից 2015-ի նոյեմբերին կոմունիկացվեցին: Եվ մեզ համար ուրախալի էր, որ դրանք կոմունիկացվեցին 14-րդ հոդվածի հիմքով ՝ ռասիզմ,  հայատյացություն: Դեռ մի քանի տարի առաջ եվրոպացիներին, Եվրոպական դատարանին  դժվար էր համոզել  սրանում: Դրանից հետո այդ ալիքի վրա տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, և այդ գանգատներն ու ևս 23 գործ, որոնք ներկայացվել են դատարան, դարձյալ ռասիզմի հիմքով են: Իսկ վերը նշված 4 գործերը սպասում են իրենց վճիռներին, բոլոր ընթացակարգերն ավարտվել են»,- հայտնեց իրավաբանը:

Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերի 11-ին  20-ամյա Սարիբեկյանն  անասուններին որոնելիս մոլորվել էր սահմանամերձ գոտում, որից հետո հայտնվել գերության մեջ` ադրբեջանական կողմից ստանալով «դիվերսանտ, ահաբեկիչ» որակավորումը: Հոկտեմբերի 5-ին  Ադրբեջանի ՊՆ-ն և ռազմական դատախազությունը հայտարարություն էին տարածել, թե  «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել», մինչդեռ` նա տանջամահ էր արվել:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում կացնահարվել էր  ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: 

77-ամյա Մամիկոն Խոջոյանը մահացել էր  ադրբեջանական տանջարանում արված ներարկումների հետեւանքով: Նա 2014թ. հունվարի 28-ին  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում, որտեղ մնացել էր մինչև մարտի 4-ը: 

Արթուր Բադալյանը մոտ երկու տարի անցկացրել էր ադրբեջանական գերության մեջ՝ 2009-ից, նա ևս կտտանքների էր ենթարկվել: