Մանվել Սարիբեկյանի սպանության գործով ԱԺ-ն դիմել է ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ
Մանվել Սարիբեկյանի գերեվարման եւ սպանության խնդրին պետք է հետուղական մոտեցում ցուցաբերվի ՀՀ պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների կողմից: Չնայած քրեական գործ հարուցված է թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում, սակայն Հայաստանը համարժեքորեն իրազեկված չէ գործի մանրամասներին: Ավելին` պարզեցված չեն պատասխանտվության կանչելու եւ ենթարկելու սկզբունքները: Այսօր այս մասին ասաց ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Գործը պետք է սկսել հենց միջազգային կառույցների տեղական ներկայացուցիչների հետ, որից հետո, եթե հարցը լուծում չստանա, դիմել ավելի բարձր ատյաններին» ասել է Լարիսա Ալավերդյանը ով արդեն իսկ մեկ ամիս առաջ կազմակերպվել է ստորագրահավաք, այնուհետեւ ԱԺ հինգ խմբակցությունների անունից դիմել է միջազգային չորս կառուցի` ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն եւ Եվրախորհուրդ: Չնայած լռությանը պատգամավորը վստահեցրեց , որ հետեւողական է լինելու` միջազգային այս կառույցներից պատասխան ստանալու հարցում: Մանվել Սարիբեկյանի գործում կոպիտ խախտումներ են արվել Ադրբեջանի կողմից, բացի սկսած այն բանից, որ ոտնահարվել է նրա անմեղության կանխավարկածը, չի ապահովվել նրան հասարակության հետաքրքրությունից հեռու պահելու պայմանը, չի տրամադրվել ինքնապաշտպանության հնարավորություններ: Ինչպե՞ս է պատասխանատվություն կրելու ադրբեջանական կողմը: Բանն այն է, որ թեեւ Ժնեեւյան կոնվենցիաները բավականին հումանիստական են եւ հազարավոր գերիների կյանքեր են փրկել, սակայն ունեն մի բաց` չեն սահմանում, թե ինչպես է պատասխանտվություն կրելու կոնվենցիաները խախտող կողմը: Ըստ պատգամավորի Մանվել Սարիբեկյանի ծնողները նույնպես կարող են դիմել միջազգային դատարաններ` պահանջելով պատժել իրենց որդու մահվան մեջ մեղավորներին: Իսկ մեղադրյալ կողմ կարող է լինել ոչ միայն ադրբեջանական կառավարությունը, այլեւ կոնկրետ անձիք: