|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանում գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած և մայիսի 20-ին մահացած` 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը դիզվառելիքի ներարկումն է: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նրա խոսքով` հոր մարմնի վրա նաև այրվածքներ կային: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել է Հեղինե Խոջոյանը:
«Ամեն օր նայում եմ պատից կախված հորս նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու խեղճացած վիճակը, և արցունքները ինքնըստինքյան գլորվում են աչքերիցս: Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլև մի ամբողջ գերդաստանի»,- ասաց նախկին գերու դուստրը:
Խոջոյանի ընտանիքն առաջիկայում դիմելու է Եվրադատարան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: