|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ խորհրդարանում ելույթին և, ի նշան բողոքի, լքել նիստերի դահլիճը. հայտնում է apsny.ge կայքը:
Կուսակցության ղեկավարներից Գիգա Բոկերիան հայտարարել է, որ մտադիր չէ լսել երկրի ղեկավարի ելույթը, որը, նրա խոսքով, կեղծիքի խորհրդանիշ է դարձել: «Ընտրությունների ժամանակ արված խախտումների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,- ասել է նա՝ լքելով նիստերի դահլիճը:
Նիստին չեն ներկայացել նաև «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները: