|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ.տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:
Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: