Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը ԱՄՆ-ը, որը նախատեսվում էր աշնանը, չի կայանա: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնում է Rustavi 2-ը` իր աղբյուրներին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով` այցը նախապատրաստվում էր մարտից, դրա ուղղությամբ աշխատում էր Վրաստանի ԱԳՆ-ն:
Պաշտոնական մեկնաբանություն այդ առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը դեռ չեն տվել:
Ի դեպ, երեկ Yerkir.am-ը հայտնել էր, որ, ըստ Վրաստանի նախագահի` երկրում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չէ, դա կարող է ընկալվել որպես սադրանք: Այդ մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր «Ամերիկայի ձայն»-ի վրացական ռադիոկայանին տված հարցազրում:
«Ես խորհուրդ չէի տա անել դա: Երկիրը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը: Կարիք չկա անել քայլեր, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Բացի այդ` չեմ կարծում, որ ԱՄՆ-ը պատրաստ է այստեղ ռազմաբազա ունենալ, որը կգրավի ոչ միայն ՌԴ-ի ուշադրությունը, այլև ահաբեկչական շարժումների, որոնք շատ են մեր տարածաշրջանում»,- մասնավորապես ասել է Զուրաբիշվիլին: