|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը պաշտոնապես աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որոշել է փոխել փիար-ռազմավարությունը. հայտնում է newsgeorgia.ge-ն:
Թբիլիսիի փողոցներում այսօր հայտնվել են պաստառներ, որոնց վրա Զուրաբիշվիլիի փոխարեն պատկերված է իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Նոր արշավի կարգախոսներն են`«Արժանապատվություն, ազատություն, զարգացում» և «Ոչ` բռնապետությանը, ընտրիր ազատությունը»:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին: