|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ոչ մի տեղ ոչ մի բան սխալ չէ: Հապա նայի´ր, ու տե´ս, թե ինչքան ներդաշնակ է ամեն ինչ: Կամ' հավասար, կամ' համապատասխան, կամ' անթերի բանաձեւված, կամ' ճշգրիտ: Ճշգրիտ, այսինքն' անսխալ կրկին: Այսինքն' հենց ներդաշնակ: Նողկալիորեն ներդաշնակ. ժամանակի գետն ու նրա վտակները, իսկ ափերին' մարդու բնազդների պատմությունը...
Սխալնե՞ր... Դու այդ ինչի՞ հետ ես համեմատում, որ տեսնում ես որեւէ բանի սխալ լինելը: Կամ' ում հետ: Վերջին տասը հազար տարում (այդքանը կարո´ղ ես հիշել) դու ուրիշ բան տեսե՞լ ես, Եփրեմյան Ավագ: Ուշադիր նայիր, նայիր ավելի ուշադիր, այնքան, որքան հնարավոր է, որքան մարդը կարող է' անկողմնակալ...
Կատակ անելու տեղը չէ, եւ մեկ հարց կարող է հնչել ընդամենը. ի՞նչ է ուզում այս համատարած ներդաշնությունը:Մեկ հարցին' մեկ պատասխան. ներդաշնությունը մարդու գեղագիտական կարողությունների սահմանն է ուզում:
Այսինքն' Բարձրարվե´ստ Նողկանք