կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 19:31
Առանց Կատեգորիա

"Բնապահպանական" հիստերիա

"Բնապահպանական" հիստերիա

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյնօղլու Բաղիրովը այսօր, հերթական հիստերիկ հայտարարությամբ հանդես գալով, դժգոհել է Հայաստանից եւ Իրանից, որոնք իբր իր երկրին զրկում են ջրային պաշարներից:

Ադրբեջանցի պաշտոնյան նախ մեղադրել է հարեւան Իրանին, թե վերջինս Ուրմիա լիճը ցամաքեցումից փրկելու նպատակով պատրաստվում է Արաքս գետի ջրերն ուղղորդել դեպի լիճ՝  առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

Սակայն նույն Ադրբեջանը աչք է փակում «մեծ եղբայր» Թուրքիայի վարած բնապահպանական քաղաքականության վրա եւ չի դժգոհում, երբ Թուրքիան արդեն քանի տասնամյակ է` իր երկրի տարածքով հոսող գետերի ջրերը ամբարում է եւ թույլ չի տալիս, որ, օրինակ, Ճորոխի, Եփրատի եւ Տիգրիսի ջրերը հոսեն հարեւան երկրներ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Բաղիրովի, հայերն էլ փոխել են Ոսկեպար գետի հունը, որը մինչ այդ հոսում էր դեպի Ադրբեջանի Թովուզի շրջան:

Հարեւան երկրի բնապահպանության նախարարը հայտարարության տեքստն ավարտել էր հետեւյալ արտահայտությամբ. «Բարձյալը նրանց կպատժի դրա համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ստիպված է եղել փոխել Ոսկեպարի հունը, քանի որ գետի ջրերն անարգել լցվել են Ջողազի ջրամբարը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանցի դիպուկահարների գործուղությունների հետեւանքով ջրամբարից ջուր վերցնել հնարավոր չի լինում: Իսկ այսօր Ոսկեպարի ջրերն օգտագործվում են Ոսկեպար, Վաղանիստ, Ոսկեվան եւ Կոթի համայնքների 1100 հա վարելահողերը ոռոգելու համար:

Գալուստ ՆԱՆՅԱՆ