|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը չի պատրաստվում հիստերիա բարձրացնել Ջավախքում պահպանվող տարածքների ստեղծման կապակցությամբ եւ կաջակցի այդ նախագծին. այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է փոքրամասնության ներկայացուցիչ Գոգա Խաչիձեն:
«Մենք կաջակցենք այդ նախագծին: Ջավախքում պահպանվող տարածքը շատ կարեւոր է մեր երկրի համար: Դա պահպանվող տարածքների ընդլայնման կոնկրետ ծրագրերից է, որը սկսվել է, երբ ես շրջակա միջավայրի պահպանության նախարար էի: Դա մտածված ծրագրի մաս է` Ջավախքում ստեղծել արգելոց, որտեղ մի կողմից զբոսաշրջությունը կզարգանա, մյուս կողմից` կպահպանվի այդ եզակի վայրի բնությունը»,- ըստ apsny.ge-ի` ասել է պատգամավորը, նաեւ շեշտել, որ եթե իրենց իշխանության օրոք նման նախագիծ առաջարկվեր, կասեին` ցանկանում են 924 հեկտար բացառել պահպանվող տարածներից` փող աշխատելու, երկաթուղի կառուցելու, միլիոնատեր դառնալու համար: