Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բելառուսը և Ռուսաստանը ոչ միայն կդիմանան Արևմուտքի գրոհներին, այլև դրանք կօգնեն համագործակցության ամրապնդմանը: Այս մասին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանային VIII ֆորումի լիագումար նիստում. տեղեկացնում է BelTA- ն:
Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել դժվար ժամանակահատվածում Բելառուսին հասարակական աջակցության համար, հատկապես՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու և տնտեսությունը տապալելու փորձերի ֆոնին:
Բելառուսի ղեկավարը հայտնել է, որ այս հարցը քննարկվել է նաև հինգշաբթի երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում:
«Եզրակացությունը, որին մենք հանգեցինք զրույցի արդյունքներով՝ մենք պարզապես ոչ միայն կդիմանանք մեր պետությունների դեմ ձեռնարկված հարձակումներին: Մենք օգտագործում ենք այս պահը տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և մեր պետությունները բացարձակապես անկախ դարձնելու համար, ոչ միայն՝ տնտեսական առումով: Սա մեր բանակցությունների եզրահանգումն է»,- ասել է Բելառուսի ղեկավարը: