կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-31 11:06
Մշակույթ

Համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում

Համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում

Փետրվար ամսին Համազգային պետական թատրոնը, Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով, կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա:

 

Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվեն Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները, իսկ Սան Ֆրանցիսկոյում փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը:

 

Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում Համազգային պետական թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: