|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ:
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակիցը երեկ փորձել է ճշտել անձամբ Ալեքսանյանից: Վերջինս ակամայից հաստատել է այս տեղեկությունը: Թղթակիցը ԱԺ միջանցքում մոտեցել է Ալեքսանյանին ու հարցրել. «Պարոն Ալեքսանյան, տեղեկություններ կան, որ Իրաքից էշերով...»: Առանց հարցը մինչև վերջ լսելու՝ Ալեքսանյանն անմիջապես ափերից դուրս է եկել. «Արա քելե, արա, հավայի մի խոսա, ինչ ես հավայի խոսում»:
Չափազանց ուշագրավ հարց է ծագում, Ալեքսանյանը որտեղի՞ց գիտեր, թե ինչ հարց է տալու թղթակիցը: «Իրաքից էշերով» արտահայտությունը նրա համար ոչինչ չէր նշանակի և առնվազն հետաքրքրություն կառաջացներ: Իսկ Ալեքսանյանը ակնթարթորեն հասկացել է, թե ինչի մասին է խոսքը: Ահա այսպիսով էլ կարելի հաստատված համարել, որ Ալեքսանյանի Իրաքում գտնվող վիսկիի գործարանից արտադրանքը էշերով տեղափոխվում է հարևան երկրներ: Լեռնային ճանապարհներով վիսկիով բարձած էշերը «հավայի» քշելու կարիք չէր լինի, եթե արտահանումը օրինական լիներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: