Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ, անցկացնում է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 26 հարց, որոնցից 18-ը` չզեկուցվող:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ այսօրվա նիստին: Նա պաշտոնական երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է:
Նիստի օրակարգում է, մասնավորապես, Ջրային տնտեսության ԾԻԳ-ը լուծարելու, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2017 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները սահմանելու մասին եւ այլ հարցեր:
Հավելենք, որ, մինչ նիստի սկսվելը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ կառավարության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին: