Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ: Պատգամավորները հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նիստը սկսելուց առաջ ասաց. «Հարգելի՛ պատգամավորներ, այսօր հոկտեմբերյան ողբերգության 17-րդ տարելիցն է: 1990 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոճրագործությանը զոհ գնացին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրումյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը: Մեկ րոպելռությամբ հարգենք նրանց հիշատակը»:
Ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո միայն շարունակվեց ԱԺ նիստը: