կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 11:28
Քաղաքական

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը

Ազգային ժողովում պատգամավորները «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Հայկ Մամիջանյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

«Հարգելի՛ խորհրդարան, ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերին: 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան, և կարծում եմ, որ այս պահին նոր տեղի ունեցող, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում, նաև այսօրվա երկրորդ նիստի համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- նշեց Հայկ Մամիջանյանը: