կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 20:00
Հասարակություն

Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միությունը հակազդել է ադրբեջանցիներին

Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միությունը հակազդել է ադրբեջանցիներին

22 Փետրուար 2019ի յետմիջօրէին, փոքրաթիւ խումբ մը ազերիներներ ցոյց մը կազմակերպեցին Սթոքհոլմի Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց, այսպէս կոչուած Խոջալուի դէպքին առիթով:

Նախապէս դեսպանութիւնը տեղեակ պահած էր Շուէտի ՀՅԴ Կոմիտէին`ցոյցի մասին։

Խումբ մը ընկերներ եւ ընկերուհիներ վերցուցած` Հայաստանի եւ Արցախի դրօշները, դեսպանատան դիմաց հաւաքուեցան եւ հակադարձեցին ազերիական խմբակին, որոնք կը գտնուէին դիմացի մայթը։

Մեր ընկերը յաջողեցան խափանել ազերիական քարոզչական մեքենան, կուռ ներկայութեամբ, կարգապահ շարքերով:

Անոնք ազգային-յեղափոխական երգերով թնդացուցին շրջակայքը եւ «Մեր Հայրենիք»ի խրոխտ մեկնաբանութեամբ աւարտեցին իրենց հաւաքը:

Տեղեկացնենք, որ երեկ Փարիզում նույնատիպ հակադարձում էր կազմակերպել ՀՅԴ  «Նոր Սերունդ» Ուսանողական Միությունը: