|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունաստանում Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունն այսօր` ապրիլի 3-ին Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպել` ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի հարձակման: Այս մասին հայտնում է Հունաստանի «Ազատ օր» օրաթերթը:
Արցախի ժողովրդին լիակատար համերաշխություն ցույց տալու եւ Ղարաբաղի սահմանագծի վրա Ադրբեջանի զինված ուժերի ռազմական գործողություները դատապարտելու նպատակով Աթենքում Ադրբեջանի դեսպանատան առջեւ համախմբվեց աթենքահայությունը: Բազմամարդ ցույցը կազմակերպել էր ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը: ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան միությանն անդամները պահանջատիրական պաստառներով եւ Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ գլխավորեցին խաղաղ, բայց եռանդուն ցույցը։
Ըստ օրաթերթի` ցուցարարներին միացել է նաեւ Հունաստանի պոնտական միության երիտասարդական խումբը:
Ցուցարարների պահանջին արձագանքել են դեսպանատնից, մի ներկայացուցիչ վերցրել է բողոքի հուշագիրը` «Ղարաբաղը մերն է» վանկարկումների ներքո: