Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաց նամակ
ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին և ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներին
Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթում տեղ գտած մի շարք հարցերի վրա, որոնք անմիջականորեն վերաբերում են երիտասարդությանն ու ուսանողությանը:
Ըստ գործող կենսաթոշակային համակարգի՝ ԲՈՒՀ-երում քաղաքացու ուսումնառության (միայն առկա) և զինծառայության տարիները համարվում են որպես աշխատանքային ստաժ, այնինչ պարտադիր կուտակային համակարգի դեպքում թե' ուսումնառության, թե' զինծառայության տարիները, իսկ կանանց դեպքում՝ նաև ֆիզարձակուրդում եղած ժամանակաշրջանը չի ներառվում աշխատանքային տարիների մեջ:
Մի կողմ թողնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար օրենքներում տեղ գտած բազմաթիվ ռիսկերն ու սահմանափակումները և ելնելով այն հանգամանքից, որ դուք հանդես եք գալիս որպես երիտասարդական, ուսանողական կազմակերպություններ` ակնկալում ենք վերոնշյալ երեք հարցերի հետ կապված ձեր հրապարակային և հստակ դիրքորոշումը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն