Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միությունն արդեն 11-րդ անգամ Հայաստանի Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում ճամբար է կազմակերպում երեխաների ու պատանիների համար։ Այս տարի Կանադայից Հայաստան է ժամանել ճամբարի 10 վարիչ, մեկ տնօրեն, մեկ կազմակերպող։ Հայաստաննի Երիտասարդական միությունից Կանադայից ժամանած ընկերներին միացել է 7 ՀԵՄ-ական՝ որպես վարիչ։ Ճամբարն ունի ավելի քան 200 մասնակից։ Նրանց մեծ մասը Վանաձորից են, կան նաև Արցախից տեղահանված երեխաներ։
Վանաձորի ճամբարի մասնակից Մանէ Ղարաբեկեանն ասում է՝ երեխաները հաճելի օրեր են ունենում ճամբարում։ Նրանք արդեն նոր ընկերներ են գտել։ Վարիչները հոգատարեն եւ ջանում են նոր գիտելիքներ փոխանցել երեխաներին։
Ճամբարի տնօրենուհի Լիա Տէրտէրեանը 4-րդ անգամ է հայրենիքում։
«Այս տարի մեր ճամբարի թեման Արցախն է։ Խմբերն անվանակոչվել են Արցախի շրջանների անուններով։ Երեխաների հետ աշխատելը շատ հաճելի է։ Էներգիայով լեցուն են, միշտ պատրաստ նոր գիտելիքներ յուրացնելու»,- «Հորիզոն»-ի հետ զրուցում պատմում է Լիա Տէրտէրեանը։
Ստեփանակերտից տեղահանված Հայկուհի Գրիգորյանը քրոջ՝ Ադրինէի հետ է ճամբարին մասնակցում։ Ասում է՝ առօրյան հագեցած է․արդեն նոր ընկերներ են գտել, նոր երգեր ու սպորտային խաղեր սովորել, հայոց պատմությունից հետաքրքիր դրվագներ լսել։ Հիմա Հայկուհու ընտանիքը Վանաձորում է ապրում, բայց նրա սիրտն Արցախում է։
«Կարոտում եմ Արցախը»,- հուզմունքը դժվարությամբ զսպելով՝ ասում է 10-ամյա Հայկուհին, մի քանի վայրկյան լռում, հետո արցախցուն հատուկ ձևով ուժ է գտվում, շունչ քաշում ու ավելացնում․«Ես հավատում եմ, որ վերադառնալու ենք Արցախ»։
11-ամյա Ադրինէն քրոջ հարցազրույցից հետո միանում է զրույցին ու ավելացնում՝ ինքնէլ է վստահ, որ պիտի վերադառնան Արցախ։ «Առանց Արցախի կյանք չկա»,- ասում է Ադրինէն։
10-ամյա ԷլենՄկրտչեանն էլ է Ստեփանակերտից տեղահանվել։ Ասում է հիմա Վանաձորում է ապրում, ճամբարում էլ հետաքրքիր է անցնում առօրյան, բայց շատ է կարոտում Արցախի տունը, ընկերներին, ընտանի կենդանիներին․․․
Ճամբարի վաիչ Վայք Աճէմեանն առաջին անգամ է հայրենիքում։ Արդեն հասցրել է լինել Հայաստանի մարզերում։
«Մեր առաքելությունն է մարզել այս պատանիներին, որպեսզի նրանք իրենց առաքելությանը հավատարիմ ՀԵՄ-ականներ ու դաշնակցականներ դառնան։ Երեխաների հետ զրույցները տպավորիչ են։ Երեկ, օրինակ, արդարության մասին էինք խոսում եւ նրանց կարծիքներից ու տեսակետներից տպավորվեցի։ Այստեղ երեխաները միշտ ժպտերես են ու աշխույժ։ Նույնիսկ այս շոգ եղանակին աշխուժորեն մարզվում են, վարժություններ կատարում»,- պատմում է Վայք Աճեմեանը։
Գանատայի Երիտասարդական միությանանդամ Վանէ Տիմիթեանը Գանատայում նաեւ պատանեկան միության վարիչ է, բայց Վանաձորում առաջին անգամ է որպես վարիչ առաքելություն ստանձնել։
«Այստեղ օրերս շատ հետաքրքիր են անցնում։ Երեխաների մեջ այնքան հայրենասիրություն կա, այնքան սիրով են նոր գիտելիքներ յուրացնում։ Նրանց հետ մեծ սիրով եմ աշխատում»,- պատմում է Վանէ Տիմիթեանը։
Ճամբարի մասնակիցները պարբերաբար հյուրեր են ունենում, զրուցում մեր հայրենիքին, հավատին ո ւեկեղեցուն, ազգին, ազգային արժանապատվությանն առնչվող տարբեր թեմաների մասին։ Նրանք արդեն հանդիպում են ունեցել հոգեւորականի հետ, այցելել եկեղեցի։ Օրերս ճամբարը հյուրընկալել էր «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Արա Ռոստոմենին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հորը եւ նույն պատերազմում զոհված Մխիթար Գալեյեանի մորը՝ Աստղիկ Գալեյեանին։
Արա Ռոսռտոմեանը հպարտորեն է նայում երեխաներին, որոնք այսօր հայրենասիրական ոգով են դաստիարակվում ու պիտի արժանի լինեն այն հերոսներին, որոնք զոհվեցին հանուն մեր սուրբ հայրենիքի։
«Սփյուռքահայ երիտասսարդներն իրենց գիտելիքներն են փոխանցում Հայաստանում ապրող երեխաներին։ Ուրախ եմ, որ մեր երեխաները դաստիարակվում են այս ոգով, ազգային արժեքներով են սնվում։ Հուսամ, որ նրանք ավելի խորությամբ կուսումնասիրեն մեր պատմությունը, կիմանան, կկարդան նաեւ մեր տղաների հերոսական պայքարի մասին ու կմեծանան որպես նրանց արժանի սերունդ»,- ասում է Աստղիկ Գալեյեանը։
ՀՅԴ Գանատայի Երիտասարդակա նմիութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մովսէս Արզումանեանն էլհ իշեցնում է՝ այս օրերին, ցավոք, հայության շրջանում ապազգային գաղափարներ են արծարծվում, ուստի չափազանց կարեւոր է, որ երեխաների հետ վարիչները զրուցեն ազգային արժեքերի, ազգային արժանապատվության ու հայրենիքի մասին։ Ճանբարի թեման Արցախն է, թեմաները հատուկ ընտրված են։
«Մինչեւ օրս խոսել ենք արդարության, հավասարության, միասնականության, քաջության, մարտունակության, պայքարելու, զինվորականության եւ բոլոր այն թեմաների մասին, որոնց մասին պետք է իմանա հայը։ «Հայ» ասվածն արժեքներ կրող հզոր մարդն է, որ պիտի իր արժեքներով, ֆիզիկական ու մտավոր կարողություններով պաշտպանի իր երկիրը, շենացնի հայրենիքը։ Հենց այս արժենքները երեխաներին փոխանցելն է մեր առաքելությունը։ Կարող եմ ասել, որ մեր վարիչները շատ լավ գործ են անում,այս արժեքները, գիտելիքները փոխանցում են մեր պատանիներին»,- եզրափակում է Մովսէս Արզումանեանը։