Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է. «Երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել ասուլիսով, որտեղ տարբեր դիվանագիտական ձևակերպումներով դրական ազդակներ է ուղղել ՀՀ–ԵՄ հարաբերություններին:
Դեսպանն իր ամպլուայի մեջ է գտնվել, քանի որ, ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, հրապարակավ ասում է մի բան, իսկ կուլիսներում, լրագրողների և փորձագետների հետ հանդիպումներում իր դժգոհությունն է հայտնում գործող իշխանություններից, որոնք պատշաճ մակարդակով չեն ապահովել ՀՀ–ԵՄ համաձայնագրի իրականացումը:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ ևս բացառություն չի եղել. Սվիտալսկին անձնական զրույցներում քննադատել է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ շեշտելով, որ պատշաճ ուշադրություն և գործնական աշխատանք չի կատարվել համաձայնագրի պահանջներն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ԵՄ–ից Հայաստան գումարների հնարավոր ավելացումներին, ապա դա ի սկզբանե նախատեսված է եղել համաձայնագիրը վավերացնելիս և ոչ մի կապ չունի ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Ավելին՝ նախատեսված է եղել վավերացմանը զուգահեռ տարեցտարի ավելացնել գումարների չափաբաժինը:
Դեռևս 2018թ. դեկտեմբերին կառավարության կողմից նախատեսված է եղել հաստատել ՀՀ–ԵՄ «ճանապարհային քարտեզը», սակայն երեկ Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ փորձագետները միայն մարտի վերջին կավարտեն իրենց աշխատանքները, ինչը նշանակում է, որ նախ՝ իշխանությունների պատճառով ուշացել է «քարտեզի» մշակումը, իսկ մշակված տարբերակը, ինչքան էլ գովում է դեսպանը, ակնհայտ է, որ ունի լուրջ բացթողումներ:
Թերթի տեղեկություններով՝ համաձայնագրով սահմանված ոլորտային հանձնաժողովների նիստերը, որոնք պետք է տեղի ունենային մարտին, քարտեզի բացակայության պատճառով տեղափոխվել են մայիս: