կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 16:31
Տարածաշրջան

Բոլորդ դատվելու եք Պինոչետի նման. Քըլըչթարօղլուն խիստ քննադատել է կառավարությանը

Բոլորդ դատվելու եք Պինոչետի նման. Քըլըչթարօղլուն խիստ  քննադատել է կառավարությանը

Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կաշառակերության և կոռուպցիայի գործը փակելու համար: Այդ մասին հայտնում է Haberler-ը:

 

Շեշտելով, որ դեկտեմբերի 17-ի գործողությունից հետո արված բոլոր իրավական ակտերը ունեցել են մեկ նպատակ, Քըլըչթարօղլուն ասել է. «Նրանց նպատակը կոռուպցիայի գործը փակելն էր: Ես կոչ եմ անում նաև այդ ավազակների «գործընկերներին»: Ինչ ասում եմ՝ օրենք է դառնում: Չմտածեք, թե ինչ ուզեք, անեք ու այդքանով կպրծնեք: Որոշ հանցագործություններ վաղեմության ժամկետ չունեն: Ինչպես Պինոչետը դատվեց, այնպես էլ դուք եք դատվելու»:

 

Անդրառադնալով նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ ասել է. «Նրա պաշտոնի համար սահման են գծել: Ինչ հանձնարարվում է նրան, դա էլ անում է»:

 

Նշենք, որ այսօր Անկարայի ոստիկանությունը հեռախոսազրույցների անօրինական լսումների գործի շրջանակներում գործողություն է սկսել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից ոստիկանների եւ ոստիկանապետերի դեմ: