կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 14:38
Քաղաքական

Պյոտր Սվիտալսկին ասաց, թե որ դեպքում փող կտան ընդդիմությանն ու իշխանությանը

Պյոտր Սվիտալսկին ասաց, թե որ դեպքում փող կտան ընդդիմությանն ու իշխանությանը

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներին ներկայացրեց ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային նոր ռազմավարությունը:

Անդրադարձ եղավ ԸՕ փոփոխություններին և դրա համար պահանջվող անհրաժեշտ ֆինանսավորմանը, մասնավորապես` թե այդ ֆինանսավորման որ մասն է պատրաստ տրամադրել ԵՄ-ն:

Պյոտր Սվիտալսկին ուրախ էր, որ համաձայնություն ձեռք բերվեց իշխանության և ընդդիմության միջև, և առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց այդ համաձայնության կապակցությամբ թե\' իշխանությանը, թե\' ընդդիմությանը: Դեսպանը նշում է, որ կան խնդիրներ` կապված ԸՕ-ի հետ, սակայն այն համաձայնությունը, որը ձեռք է բերվել կառավարության և ընդդիմության միջև, պատմական նշանակություն ունեցող պայմանավորվածություն է:

Անցնելով ԸՕ փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսական մասին, որը կառավարությունը դեռ չի կարողացել հայթայթել, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի օժանդակություն ցուցաբերել, որ ԸՕ փոփոխություններն ի կատար ածվեն, և որ կան մի շարք պետություններ,  որոնք ևս պատրաստ են ֆինանսապես աջակցել:

«Ես բնույթով լավատես եմ, հուսով եմ, որ այն կյանքի կկոչվի, որովհետև սահմանադրական փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Հայաստանի զարգացման վրա: Մեր աջակցությունը  քննարկվում է, կառավարության հետ լուրջ երկխոսություն ենք սկսել: Պետք է օժանդակության միասնական լայն համակարգ մշակենք  մինչև 2020-ը: Հուսանք` շատ լավ ծրագիր կունենանք հետագա տարիների համար: Մեզանից  պահանջվում է ուշադրություն դարձնել մեր գործընկեր պետության կարքիներին, սակայն շահագրգիռ կողմերից ակնկալվում են առավել մեծ ջանքեր և շահագրգռվածություն այդ ուղղությամբ: Ես հնարավորություններ եմ տեսնում մեր` զարգացման աջակցությունը Հայաստանին էլ ավելի մեծացնելու համար, բայց դա մեծ չափով կախված կլինի  նրանից, թե ինչքան արդյունավետ է եղել մեր օժանդակությունը մինչ այժմ,  որքան արդյունավետ է ընթանում Հայաստանի առաջընթացը: Մեր  օժանդակության տրամադրումը պայմանական է և կախված կոնկրետ չափանիշների կատարումից»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: