|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր տեղի է ունեցել հերթական ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկել են կառավարության ծրագիրը, որն իր մեջ ներառում է ՀՀ նախագահի մայիսի 18-ի ծրագրային ու հայեցակարգային դրույթների թիրախները:
Շարմազանովն անդրադարձավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին: Նշենք, որ նա այսօր բողոքել էր ռեյտինգային ընտրակարգից` մեջբերելով ՍԱՍ-ի Արտակի անվան հետ կապված աղմկահարույց միջադեպը: Նա նաև դժգոհել էր Հայաստանում առկա կոռուպցիոն երևույթներից` կարծիք հայտնելով, որ ԿԸՀ-ի կազմը պետք է փոխվի, քանի որ այդ կազմին հասարակությունը չի վստահում:
Շարմազանովի խոսքով` ավելի արդարացի կլիներ, որ պարոն դեսպանը մատնանշեր այն դրական միտումներն ու բարեփոխումները, որ եղել են ու կան ՀՀ ընտրական համակարգում, և որոնք իրականացվել են ԿԸՀ մասնակցությամբ, այլ ոչ թե գնահատականներ հնչեցներ ՀՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ: