կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 13:19
Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանը սպառնում է իշխանություններին

Ժիրայր Սեֆիլյանը սպառնում է իշխանություններին

«Լռելու և ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- իշխանություններին ուղղված նման սպառնալիք է հնչեցրել «Սասնա ծռեր»կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Տարածած հայտարարությունում Սեֆիլյանը պնդում է, որ բանտում գտնվող իրենց երկու զինակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, և նշում, որ ներկայիս իշխանությունները հայտարարած համաներումով ծուղակ են լարել։ 

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են երեք ոստիկանի սպանության մեջ։ Գրավման մասնակից մնացած ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, եւ նրանք ազատության մեջ են։ Հայտարարված համաներման դրույթով` նրանց նկատմամբ կարող է ներում կիրառվել, եթե տուժողները դեմ չլինեն: ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը դեռ շարունակվում է։