Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նախախորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, պատմելով իր և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մասին, մեջբերել է Արցախի նախագահի խոսքերը, թե Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն:
Մեկնաբանելով այս խոսքերը Yerkir.am-ի հետ զրույցում` Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց. «Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ԵՏՄ մտնելուն, մենք արդեն երկու տարի է` պարզաբանումներ ենք տալիս: Անձամբ ես մի քանի հարյուր անգամ եմ խոսել դրա մասին, Արցախի վարչապետն էլ է խոսել, փոխվարչապետը, ֆինանսների նախարարը, արտգործնախարարը և այլք: Արցախը որևէ հայտ չի ներկայացրել` ԵՏՄ մտնելու համար, մեզ որևէ առաջարկ չի արվել: Չգիտեմ` ինչու է նա այդ ամենի մասին խոսում, մանավանդ, որ այդ հարցի մասին առհասարակ խոսակցություն չի եղել»:
Ժիրայր Սեֆիլյանի այն մեկնաբանությանը, թե Արցախի իշխանությունները առաջնորդվում են գողական սկզբունքներով, Դավիթ Բաբայանը այսպես արձագանքեց. «Բոլոր կարևորագույն, անկախ միջազգային կամզակերպությունները մոնիթորինգ են անցկացրել Արցախում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, և նրանք բարձր են գնահատել Արցախի ժողովրդավարության մակարդակը, ընտրությունների անցկացումը: Եթե դա է Ժիրայր Սեֆիլյանը համարում «գողական», ապա, դա, բնական է, անհեթեթություն է, ուղղակի զրպարտանք է և ուրիշ ոչինչ»:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ դիտել է Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը: «Կարծում եմ` այդ հարցազրույցը ամեն ինչ ցույց տվեց, անգամ` առանց որևէ մեկնաբանության: Ուրիշ էլ ի՞նչ պետք է նա ասի»,- ասաց նա: