Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովրդավարկան բեւեռը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:
Բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գրանցվել են որպես կուսակցություն, սակայն այն իրականում շարժում է:
«Երկրում պետք է ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է կատարի անցումային տրամաբանությունից բխող կետերը: Դրանք են՝ իրվաքաղաքական գնահատական նախորդ ռեժիմին, անցումային արդարադատություն, տնտեսական, քաղաքական, գործակալական լյուստրացիա, ընդունել նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք: Անցումային շրջանը կտեւի մոտ մեկ տարի, որից հետո կարող ենք խոսել թափանցիկ, արդար ընտրությունների մասին: Կձեւավորվի նոր Ազգային ժողով, որը կարտացոլի երկրում գյություն ունեցող ազգային քաղաքական դաշտը: Այսօր քաղաքական դաշտ չունենք: Այսօր ունենք ուժեր, որոնք ծառայում են երկիրը գաղութացրած Կրեմլին: Թե նախկինները, թե ներկա ապիկար իշխանությունները սպասարկում են միայն Կրեմլի շահերը: Հայաստանը պետք է դիմի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար»,-ասաց ԱԺԲ ներկայացուցիչը:
Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ նրա քաղաքացիության տարիները չեն բավարարում պահանջվող պայմաններին:
ԱԺԲ-ի ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են.
1. Վահե Գասպարյան
2. Վարուժան Ավետիսյան
3. Կառա Չոբանյան
4. Գարեգին Չուքասզյան
5. Արեգ Կյուրեղյան
6. Նառա Բադալյան
7. Արթուր Այվազյան
8. Գեւորգ Սաֆարյան
9. Անահիտ Թադեւոսյան
10. Վահագն Ավագյան: