|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: Այս մասին հայտնում է Սեֆիլյանի փաստաբան Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը ծրագրեր է զինված խմբավորությունների միջոցով շենքեր ու հեռուստաաշտարակը գրավել: