Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անդրադարձել է իր պաշտոնավարման հանգամանքներին։ Նրա խոսքով՝ ցանկացած իշխանության, անգամ ամենաապաշնորհ իշխանության պաշտոնավարման ժամանակ, համակարգում լինում են լավ ծառայողներ, որոնք կարող են երկար տարիներ բարեխիղճ ծառայել։
Հարցին, արդյոք փորձում է հեղափոխական երևալ, անգամ բեմի վրայից մասնակցելով նոր իշխանությունների «դըմփ-դըմփ-հու»-ին, Հունան Պողոսյանը նշեց «Դրան պետք չէ լուրջ մոտենալ, ոչ էլ պետք է անլրջացնել։ Դա սպորտային ազարտի ձևերից մեկն է։Ես այն եմ, ինչ կամ, ես քաղաքականացված մարդ չեմ։ Այսօր էլ իմ համեստ ունակությունների սահմաններում ծառայում եմ ժողովրդին»։
Դիտարկմանը, թե արդյոք դավաճանություն չէր նախորդ իշխանության հետ աշխատելուց հետո նաև հեղափոխական իշխանության հետ աշխատելը, նա պատասխանեց․ «Չեմ կիսում դավաճանության վերաբերյալ ձեր պատկերացումները»։
Հունան Պողոսյանը վստահեցրեց, որ Սյունիքում շատ նորմալ մթնոլորտ է, ժողովուրդն էլ նորմալ է, ինքը շատ սիրում ու հարգում է սյունեցիներին, և կարծում է, որ դա փոխադարձ է: