|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե գլխավոր շտապի պետը դառնա պաշտպանության փոխնախարարը: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ եթե ԳՇ պետը դառնա պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի:
«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է իր նշանակումը ԳՇ պետի պաշտոնում, Կամո Քոչունցը չպատասխանեց: «Լավ մնացեք, շնորհակալություն»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել էր Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: