|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված չէ և երբեք չի էլ լինի: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այս գործը չափազանց քաղաքականացված է, և այն լուրջ դերակատարում ունի քաղաքական տարանջատումներում: Սա նաև մի գործ է, որում լուրջ դեր է ունեցել հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, և շատ այլ գործիչներ, որոնք քաղաքականության մեջ են»,- շեշտեց նա:
Անդրադառնալով նոր խորհրդարանին` Իսկանդարյանը նշեց, որ այն ներառում է նախորդ տարվա տրամադրությունները, և որ մարդիկ ընտրել են ոչ թե ներկայիս պատգամավորներին, այլ Նիկոլ Փաշինյանին:
«Հասարակության համար սա անծանոթ խորհրդարան է: Հետաքրքիր իրավիճակ է. խորհրդարանում խմբեր են կազմավորվելու, եւ հասարակությունը նոր-նոր ծանոթանալու է նրանց»,- նշեց նա: